Բաժիններ՝

Ֆինանսների նախարարությունը շարունակում է մերժել

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3910B148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 917 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները:

Ընթացիկ տարում սա արդեն ավանդույթ է դառնում, որ ֆինանսների նախարարությունը չի համաձայնում առաջարկվող տոկոսադրույքով պարտատոմս վաճառել։ Պատճառը, ինչպես արդեն նշել ենք, նախարարության որդեգրած քաղաքականությունն է՝ իջեցնել պետական պարտատոմսերի եկամտաբերությունը։ Ավելի պարզ ասած, պետությունն այլևս չի ցանկանում թանկ գնով պարտք վերցնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս