
Ալեքսանդր Անկվաբն ու Լեոնիդ Թիբիլովը հանդիպել են Սոչիում

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի նախագահներ Ալեքսանդր Անկվաբն ու Լեոնիդ Թիբիլովը փետրվարի 8-ին հանդիպել են Սոչիում: Այս մասին հայտնել են նրանց մամուլի ծառայությունները:
Անկվաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալեքսանդր Անկվաբն ու Լեոնիդ Թիբիլովը ներկա են գտնվել Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողակարգին: Նշվում է, որ բացի այդ, Անկվաբն ու Թիբիլովը քննարկել են երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցեր:
Թիբիլովը Սոչիում հանդիպել է նաև ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու հետ: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ ներկա դրությամբ չկա Թբիլիսիի կողմից պաշտոնական արձագանքման կարիք, քանի որ Անկվաբն ու Թիբիլովը Սոչիում են գտնվում ոչ պաշտոնական հրավերով: