
Թուրքիայում փոխել են «Էրգենեքոնի» ու «Դինքի» գործերը քննող դատախազին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ստամբուլում իրականացված հակակոռուպցիոն գործողությունից հետո փոխվել է «Էրգենեքոնի» ու «Դինքի» գործերը քննող դատախազը: Մուամեր Աքքարին փոխարինել է հանրապետական դատախազ Մուրաթ Ինանը:
Նշվում է, որ Մուամեր Աքքաշը երեք տարի շարունակ հետաքննում էր Դինքի սպանության գործը և չնայած Էրհան Թունջելի ցուցմունքներին՝ անհրաժեշտ չի համարել ցուցմունք տալու համար դատարան կանչել ոստիկանության հետախուզության ծառայության ղեկավարների Ռամազան Աքյուրեքին ու Ալի Ֆուաթ Յըլմազերին, որոնք քանիցս հիշատակվել են Թունջելի ցուցմունքներում: