
ՌԴ-ի իսլամականները մուսուլմաններին կոչ են արել աղոթել Սոչիում երկրաշարժ գրանցվելու համար

TSH.ua-ի փոխանցմամբ՝ չեչեն իսլամական գրոհայինների առաջնորդ Դոկա Ումարովի խմբավորումը, որը պայքարում է Հյուսիսային Կովկասում իսլամական պետության ստեղծման ուղղությամբ, ուղերձ է հղել մուսուլմաններին:
Դրանում կոչ է արվում աղոթել Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրում (Սոչի) երկրաշարժ գրանցվելու մասին: Խմբավորման կարծիքով՝ երկրաշարժը հնարավորություն կտա վրեժխնդիր լինել այն մուսուլմանների համար, որոնք Կովկասում զոհվել են ռուսների դեմ պայքարելիս:
Իսլամականներն օլիմպիական խաղերը որակել են որպես իրենց հավատակիցների գերեզմանների վրա «սատանայական պարեր»: Ընդգծվում է, որ Դոկա Ումարովը դեռ նախորդ տարի էր իր կողմնակիցներին կոչ արել տապալել Սոչիի օլիմպիադան: