
ԱՄՆ-ի 6 նահանգում հայտարարվել է արտակարգ իրավիճակ՝ կապված առատ ձյան հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի 6 նահանգում հայտարարվել է արտակարգ իրավիճակ՝ կապված առատ ձյան հետ: Խոսքը գնում է Վիրջինիա, Մերիլենդ, Հյուսիսային ու Հարավային Կարոլինա և Միսսիսիպի նահանգների մասին: Ջորջիա նահանգում էլ արտակարգ իրավիճակ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Հյուսիսային Կարոլինայում ու Ջորջիայում դպրոցները փակվել են մինչև փետրվարի 13-ը: Մի շարք պետկառույցներ անցում են կատարել աշխատանքային կրճատ ռեժիմի: Ատլանտայի, Դալլասի ու Հարավային Կարոլինայի օդանավակայաններում երեկ չեղյալ է հայտարարվել մոտ 900 չվերթ: Ողջ ԱՄՆ-ի տարածքում չեղյալ է հայտարարվել 1150 չվերթ: Եվս մոտ 1000 չվերթ չեղյալ է հայտարարվել այսօր:
Օդերևութաբանների տվյալներով՝ առաջիկա օրերին առատ ձյուն է սպասվում ԱՄՆ-ի հարավ-արևելյան ու հյուսիս-արևելյան 16 նահանգում: Ակնկալվում է, որ դա կտևի առնվազն երկու օր և կդառնա տվյալ տարածաշրջանի համար ամենաառատ ձյունը վերջին 10-20 տարվա ընթացքում: