Բաժիններ՝

Դիլիջանի ոլորաններում Mercedes-ները բախվել են իրար. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 89-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 2-րդ ոլորանում, բախվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ, 27-ամյա Մեխակ Ավետիսյանի վարած Mercedes 500 մակնիշի 61 DO 006 համարանիշի և Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արայիկ Դավթյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 2057 Լ համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս