Բաժիններ՝

Զինծառայողները «դուռակ» են խաղացել՝ փողով

Համածառայակիցներ Սուրեն Ավալյանին և Թոռնիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել՝ մարտական հենակետում մոլեխաղեր կազմակերպելու, մասնակցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: 

20-ամյա զինակից ընկերները ծառայության վայրում՝ «Սյունիք» մարտական հենակետում, «Դուռակ» տեսակի թղթախաղ են խաղացել, ինչի արդյունքում, ըստ քրեական գործի նյութերի,  նրանցից ոչ ոք չի հաղթել՝ երկուսն էլ պարտվել են, իսկ պարտված գումարի չափը կազմել է 25.000 ՀՀ դրամ:

Զինծառայողների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728