
Խոշոր ավտովթար` Երևանում (լուսանկարներ). shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում Մաշտոց պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 6845 14 GM տրանզիտ համարանիշի և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչ, 40-ամյա Արտյոմ Դավթյանի վարած Opel մակնիշի 34 ԼZ 686 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Օpel-ի վարորդը, չկարողանալով կառավարել նշված ավտոմեքենան, բախվել է խաչմերուկի աջ մայթի մոտ կայանված Երևան քաղաքի Մաշտոցի 16 շենքի բնակիչ, 38-ամյա Մուրադ Մնացականյանին պատկանող Opel մակնիշի 70 ՏՏ 505 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Երևան քաղաքի Կասյան 10 շենքի բնակիչ, 24-ամյա Վահե Գալստյանի Prado մակնիշի 01 ԼN 077 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասներն` այստեղ