ՌԴ արտասահմանյան անձնագրերում կհայտնվեն դրանց տերերի էլեկտրոնային մատնահետքերը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում արտասահմանյան անձնագրերում ներառվելու են էլեկտրոնային մատնահետքեր: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Փաստաթուղթը մշակել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը: Դրանում նշված է, որ արտասահմանյան անձնագիր ունեցողների վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային կրիչներում անձնական տվյալների թվում հավելվել են ձեռքերի երկու մատերի էլեկտրոնային մատնահետքերը:
Ռուսների էլեկտրոնային մատնահետքերը հայտնվելու են արտասահմանյան անձնագրում տեղակայված հատուկ կրիչում: Հրամանն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ դիվանագիտական աշխատողների համար 2016 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ: