
Չորս օրում պաշարված Հոմսից տարհանվել է ավելի քան 1100 մարդ

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի Հոմս քաղաքից չորս օրվա ընթացքում տարհանվել է ավելի քան 1130 մարդ: Այս մասին վկայել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալները: Փետրվարի 10-ին տարհանվել է առնվազն 450 մարդ:
Ընդհանուր առմամբ, պաշարված Հոմսից դուրս է բերվել առնվազն 500 երեխա և 20 հղի կին: Բացի այդ, շարունակվում է քաղաքին մարդասիրական օգնության ցուցաբերումը, ինչն առնչվում է այն մարդկանց, որոնք չեն ցանկացել լքել իրենց տները: Պաշարված քաղաքում մնացել է մոտ 2500 բնակիչ:
Հոմսից խաղաղ բնակչությանը տարհանելու գործընթացը մեկնարկել է փետրվարի 7-ին: Դա իրականացվում է հունվարի վերջին Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան: Դրանով թույլատրվել է քաղաքից դուրս բերել կանանց, երեխաներին ու ավելի քան 55 տարեկան տղամարդկանց, ինչպես նաև վիրավորներին: