Բաժիններ՝

Տիգրան Առաքելյանի Facebook-ի ստատուսը ցայտնոտի մեջ է գցել ոստիկանությանը. newsbook.am

Փետրվարի 11-ի երեկոյան NewsBook-ի լրագրողն ահազանգ է ստացել այն մասին, որ Բաղրամյան 26-ի դիմաց մի խումբ ոստիկաններ կան, ինչից հետո փորձել է պարզել, թե ինչ է կատարվում այնտեղ: Ինչպես գրում է  Newsbook.am-ը, պարզվել է, որ իրականում լուրջ բան չկա, ընդամենը Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը Facebook-ի իր էջում ստատուս է գրել այն մասին, որ 15 րոպեից կլինի Բաղրամյանի կայարանի դիմաց:  Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Կոնգրեսի մի խումբ ակտիվիտներ մարտի 1-ին կայանալիք ակցիայի մասին իրազեկող թռուցիկներ են բաժանում, ոստիկանները շտապել են այնտեղ: Սակայն իրականում ոչ մի թռուցիկ էլ չի բաժանվել, Առաքելյանը հանդիպել է իր մի քանի ընկերների հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս