
ԵՄ-ը որոշել է Ադրբեջանի հետ ստորագրել Հետընդունման մասին համաձայնագիր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը որոշում է ընդունել ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև Հետընդունման պայմանագիր ստորագրելու մասին: Խոսքը գնում է Ադրբեջանի կողմից ԵՄ-ում բնակվելու իրավունք չունեցող անձանց հետ ընդունելու մասին:
Համապատասխան որոշումն ընդունվել է Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի Խորհրդի նիստում: Ավելի վաղ ԵՄ-ն ու Ադրբեջանը ստորագրել էին վիզային ռեժիմի դյուրացման մասին պայմանագիր: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում Հետընդունման համաձայնագրի ստորագրումից հետո: