Բաժիններ՝

Արմեն Երիցյանը այցելել է Արագածոտնի և Լոռու մարզեր (լուսանկարներ)

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով փետրվարի 11-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Արագածոտնի և Լոռու մարզեր։

Նախարար Երիցյանի առաջին կանգառը եղավ Արագածոտնի մարզում: Արմեն Երիցյանը շրջեց Աշտարակի ՀՓՋ-ի տարածքում, ծանոթացավ առկա խնդիրներին, զրուցեց հրշեջ-փրկարարների հետ: Աշտարակ քաղաքում նախարարը շրջեց մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի համար հատկացված տարածքով: Նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց`կապված տարածքի ընտրության և վերանորգման ընթացիկ աշխատանքների հետ։

Այնուհետև Արմեն Երիցյանն այցելեց Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն: Նախարարը շրջեց տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Մարզային վարչության բոլոր աշխատակիցների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Նախարարը խոսեց Հանրապետության Նախագահի հանձնարարականի մասին, այն է` հզորացնել ՃԿԿ և 911 ծառայությունները։ -Այսօր ԱԻՆ-ն արդեն ունի ժողովրդի վստահությունը, բայց պետք է անել այնպես, որ այդ բարձր գանահատականին միշտ լինենք արժանի, – նշեց նախարար Երիցյանը։

Մարզ կատարած այցի ընթացքում ԱԻ նախարարը եղավ նաև Արագածոտնի մարզպետարանում, Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Բարեխիղճ ծառայության համար Արմեն Երիցյանը հանձնարարեց խրախուսման ներկայացնել Ապարանի ՀՓՋ պետին և ջոկատի մի շարք ծառայողների։

ԱԻ նախարարն Արագածոտնի մարզի փիկարարական վարչության պետին հայտարարեց նկատողություն:

Լոռու մարզում ԱԻ նախարարը եղավ Սպիտակի ՀՓՋ-ում, տեղում ծանոթացավ աշխատանքային պայմաններին և առկա խնդիրներին։ Այստեղ ևս ջոկատի ղեկավարն ու աչքի ընկած հրշեջ-փրկարարներն արժանացան խրախուսանքի։

Այցի ընթացքում խորհրդակցություն կազմակերպվեց Լոռու մարզպետարանում։ Նախարար Երիցյանը Լոռու մարզպետին և խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց մարզում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, խոսեց ԱԻՆ վերջին ձեռքբերումների մասին և պատասխանեց ԱԻՆ գործունեությանն առնչվող հարցերին։

Նախարար Երիցյանը եղավ նաև Լոռու մարզային փրկարարական վարչության նոր շենքում, որտեղ այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին` ԱԻ նախարարը տեղում տվեց համապատասխան հանձնարարականներ։

Աշխատանքը լավ կազմակերպելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար նախարարի խրախուսմանը ներկայացվեցին նաև Վանաձորի երկու հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներն ու մի շարք հրշեջ-փրկարարներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գերակա խնդիրներից մեկը Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկումն է։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եղավ նաև Ստեփանավանի օդանավակայանում, որտեղ ընթանում են տարածքի կառուցապատման և վերանորոգման աշխատանքներ։ Նախարար Երիցյանը մանրամասն ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին` տեղում տալով համապատասխան հանձնարարականներ։

IMG_7771-6665-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_7772-6666-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_7793-6667-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

 

IMG_7830-6668-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_7890-6670-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_7930-6671-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_8136-6672-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս