ԱԱԽ-ն ուսումնասիրել է ՀՀ-ում ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական աշխատանքների կազմակերպման խորհրդի անդրանիկ նիստը:

Խորհուրդը ուսումնասիրել է ՀՀ-ում ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը և քննարկել զարգացման և ամրապնդման հնարավորությունները: Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մոտեցումները:

Հավանության է արժանացել 20 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը, որոնց հետ կապված տեղի կունենան համապատասխան քննարկումներ և կմշակվի գործողությունների ծրագիր: Խորհրդի նիստում որոշվել է նաև հետագա աշխատանքներում ներգրավվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում աշխատող համապատասխան ոլորտների հայ գիտնականների և մասնագետների:

Ազգային անվտանգության խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728