ՀԱԿ ակտիվիստները երթով շարժվեցին Մաշտոցի պուրակ

Քիչ առաջ «Նաիրի» կինոթատրոնից մոտակայքից ՀԱԿ ակտիվիստներն ու մի խումբ քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պուրակ՝ քաղաքացիներին իրազեկելով մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքի մասին: Նրանք դաշտապարտեցին փետրվարի 12-ին լրագրող Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպն ու հորդորեցին լրատվամիջոցներին ևս միանալ և դատապարտել այն:

Նրանց հետ երթին մասնակցում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ «Սերժիկ, դավաճան» վերտառությամբ պաստառով: Նա հայտարարեց, թե ինքն իրավունք ունի նման պաստառ բռնելու և նման կարծիք հայտնելու: Նաև ավելացրեց, թե կպարզեր նաև «Սերժիկ, սրիկա» պաստառը:

Ակցիային մասնակցում է նաև ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Այս պահի դրությամբ որևէ միջադեպ չի արձանագրվել, երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով քայլում են դեպի Մաշտոցի պուրակ: Ի դեպ, տարածքում որևէ ոստիկան չկա:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ արխիվից:

Տեսանյութեր

Լրահոս