
Թոքաբորբից մահացած զինծառայողի գործով ձերբակալվածներ չկան

Ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով ձերբակալված անձիք չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ զինծառայող Արշակ Զարդարյանը մահացել էր փետրվարի 12-ին՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայողը մահացել է թոքաբորբից: Ա. Զարդարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: