Վարդգես Գասպարի. Անի Գևրոգյանի նկատմամբ կոպտությամբ են բռնություն կիրառում. սա նման է «Ա1+»-ի փակելուն
«Սա մեր պատմության մեջ առաջին դեպքն է, որ պետական, պաշտոնատար անձը, ուղղակիորեն, անթաքույց, իրա ձեռքով բռնություն է կիրառում լրագրողի նկատմամբ»,- այս մասին այսօր ասաց ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ անդրադառնալով «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանը լրագրողական պարտականությունները կատարելու ժամանակ փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայից բերման էր ենթարկվել ոստիկանության բաժանմունք, որտեղ Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը Անի Գեւորգյանին ապտակել էր և ձեռքից վերցրել նրա հեռախոսը:
«Դեռ չասած այն, որ Անի Գևրոգյանի նկատմամբ կոպտությամբ են բռնություն կիրառում: Սա նման է «Ա1+»-ի փակելուն»,- նշեց նա:
Վ. Գասպարին հիշեցրեց Աթենքում տեղի ունեցած միջադեպերից մեկը, երբ ոստիկանը գնդակահարել էր երեխայի, ու նկատեց. «Այդ ժամանակ ամբողջ Աթենքը ավիրեցին, իսկ մեր մայրաքաղաքում տասը մարդու գնդակահարեցին և մենք լուռ ու մունջ հանդուրժում ենք դա»:
Ըստ նրա՝ պետք է համակրել ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ՝ պայքարել մարդու ազատ կամքի արտահայտման համար: «Մարդն ունի իր ազատ կամքը հայտնելու իրավունք. այս պաստառը՝ «Սերժիկ, պետական դավաճան», ես բերել եմ, որովհետև մարդկանց իրավունքն է ունենալ այս կարծիքը և ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել այդ մարդկանց: Անկեղծ ասած, սա իմ կարգախոսը չէ, ես կբերեի «Սերժիկ, սրիկա» կարգախոսը, որովհետև ինձ համար Ս. Սարգսյանը անբարոյականության էտալոն է»,- ասաց Գասպարին:
Ակտիվիստը կոչ արեց խրախուսել նրանց, ովքեր ունեն սեփական կարիքը: