Բաժիններ՝

Թմրապտույտ. Մանվելը` Սեյրանից, Սեյրանն էլ` Միսակից

Փետրվարի 12-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Այգեշատ գյուղից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Մանվել Ե.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ` 21,4 գ չորացված և մանրացված կանեփանման դեղնականաչավուն զանգվածով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել 1971 թ. ծնված Սեյրան Գ.-ից, իսկ վերջինս էլ` 1957 թ. ծնված Միսակ Հ.-ից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս