Բաժիններ՝

ՌԴ-ում միգրացիոն օրենքներում փոփոխությունները կատարվում են ոլորտի կարգավորման համար. ԳԱԼԱ

2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները նոր խնդիրներ են առաջացրել ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար, ուստի այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատան միգրացիոն հարցերով զբաղվող աշխատակից Սվետլանա Ստեպանովնան հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ պարզաբանելով, որ ՌԴ-ում միգրացիոն օրենքներում փոփոխությունները կատարվում են ոլորտի կարգավորման համար: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Սվետլանա Ստեպանովնան հրաժարվել է պատասխանել մի շարք հարցերի՝ պատճառաբանությամբ, թե դրանք ունեն քաղաքական ենթատեքստ, ուստի չհաջողվեց պարզել, թե հաշվի առնելով Հայաստանից ուղղվող ազդակները՝ հավանակա՞ն է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, լինեն:

ՌԴ նոր օրենքը չի տարածվում ՄՄ անդամ երկրներ Բելառուսի և Ղազախստանի վրա. այս տեղեկությունը հաստատել են նաև դեսպանատանը, սակայն ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո այդ բացառության շարքում կընդգրկվի՞ նաև Հայաստանը հարցին՝ ՌԴ դեսպանատան միգրացիոն հարցերով զբաղվող աշխատակից Սվետլանա Ստեպանովնան դարձյալ պատասխանել չկարողացավ, միայն չմոռացավ նշել, որ ՌԴ միգրացիոն օրենքներում փոփոխությունները կատարվում են բավականին հաճախակի, ուստի լրագրողների հետ հանդիպման առիթ դեռ շատ կլինի:

Վերջինս հրապարակեց նաև պաշտոնական թվեր, որից պարզ է դառնում՝ 2013թ. Ռուսաստան է մեկնել Հայաստանի 670 հազար քաղաքացի, ինչը 20%-ով ավելի է 2012 թվականի համեմատությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս