Մեր ժամանակ դա սովորական բան էր: Հիմա հատուկ օր են նշանակել: Մենք տարբեր առիթներով իրար գրքեր էինք նվիրում, քանի որ շատերը տանն ունեին գրադարան ու գիրք էին հավաքում: Էն ժամանակ էլ դա էր մոդա: Բայց հիմա ամեն ինչը համակարգչով ա: Էն օրը թոռնիկիս ասում եմ՝ էդքան էդ անտերի դեմը մի նստի, ասում ա՝ գիրք եմ կարդում: Գնամ տեսնեմ, իրոք որ, կարդում ա համակարգչով: Բայց դե դա նույն բանը չի»,- մեզ հետ զրույցում նշեց 60-ամյան տիկին Ռոզան:
«Ոչ թե չեզոք ենք, այլ մշտապես հանդես ենք գալիս խաղաղության կոչերով, այն դիրքորոշման օգտին, որ խնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,- ասում է հայազգի ներկայացուցիչը:
Փետրվարի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները 3-րդ Միկրոշրջանի թիվ 2 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարուժան Հ.-ին:
Փետրվարի 17-ին, ժամը 19.40-ին, 1956 թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Աբովյանի քաղաքի Էլեկտրոտեխնիկումի հանրակացարանում նկատել է 3 անծանոթների, ովքեր ապօրինի մտել են իր սենյակ և ոչինչ չգողանալով` դիմել փախուստի:
«1,5 հազար ակտիվիստ վիրավոր է, միայն Առողջապահության նախարարության տվյալներով` 26 մարդ է զոհվել: Դրանք վերջնական թվեր չեն, մոտ հարյուր մարդ անհետ կորած է համարվում»,-հայտարարել է Տյագնիբոկը:
Յանուկովիչը վաղուց արդեն պիտի արտակարգ իրավիճակ մտցներ։ Երկրում իրար են գնդակահարում, իրար են այրում եւ իրար են ցրում: Պիտի մի հատ արտակարգ դրություն մտցնեն, ռադիկալներին ցրեն, հետո նստեն իրանց բանակցությունները անեն: Իրանց երկրի ճակատագիրը իրանք լուծեն, ոչ թե որ թողել են դրսի ուժերի կամ էլ արմատականների ձեռքը, որ ամբողջ երկիրը քանդել են
«Մեզ մոտ տեղեկությունը ժամ առ ժամ փոխվում է, հիմա հիվանդանոցներից ստացված ցուցակների համաձայն` 40-50 մարդ արդեն զոհվել է»,-ասել է պատգամավորը:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 10.00-ին, Տավրոս թաղամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Վանիկ Ա.-ն:
Նա իշխանություններին մեղադրում է իր բնակարանը խլելուն աջակցելու համար: Գայանե Ամրախովան փորձել է արդարությունը դատարանի միջոցով վերականգնել, սակայն դատավորները գործը չեն վերանայում:
Սա արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց՝ պնդելով, որ «զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար»:
«Ոչ ոք չի ուզում, որ Ուկրաինան ընկղմվի քաոսի մեջ. ընտրությունը նախագահ Յանուկովիչի ձեռքերում է»,- Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին` անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ երկու դրվագով:
Հետո Բերկուտից մեկը ինձ և տատիկին տարավ մոտակա բակերից մեկը: Այնտեղ արդեն կար 30 հոգի՝ շուրջ 13 կին, 6-7 տղեմարդ, պապիկ, մի տղա մոտ 17 տարեկան, լրատվամիջոցներ և միջին տարիքի 4 տղամարդ. Պապիկը գետնին էր պառկած, և 2 Բերկուտ նրանց ծեծում էին մահակներով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 17-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն:
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն`վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար։
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, Երևանի կենտրոնում անցյալ տարվա նոյեմբերի 5-ի դեպքերի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանին քննիչն այսօր ներկայացրել է տեսաերիզ, Շ.Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալ:
Փետրվարի 17-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ՎԱԶ-2106»-ն վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու:
ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ներկայացվեց եւ ի գիտություն ընդունվեց ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը տեղեկացրեց, որ նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:
Փետրվարի 19-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով Արարատի մազում էր և աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության մարզային վարչությունում:
Խոշոր չափերով խարդախության փորձի ու առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին դրդելու գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին տուժող Գարեգին Շահինյանը և նրա կինը՝ վկա Գոհար Սաֆարյանը:
Ամենից հաճախ հանդիպում են արյան համակարգի չարորակ հիվանդությունները: Անցած տարում հանրապետությունում ընդհանուր առմամբ ուռուցքաբանական 309 նոր դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 320-ի փոխարեն: Հունվարի 1-ի դրությամբ հաշվառման մեջ են 1620 հիվանդներ:
Փետրվարի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Այսօր՝ փետրվարի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 12.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.1%-ով։
«Ես կոչ եմ անում մեր գործատուներին, աշխատակիցներին որևէ փոխանցում չանել, ֆոնդի ոչ մի ընտրություն չիրականացնել: Եվ սրա համար որևէ պատասխանատվություն չի առաջանա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն, ինչ կառավարությունն, ի դեմս իր տարբեր կառույցների իրականացնում է, ինքը գնահատում է որպես հակաօրինական, հակասահմանադրական:
Եվրոպական Խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից ուժի չափազանց անհիմն կիրառումը:
Փետրվարի 17-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 70 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հանդես է գալիս Ուկրաինայում ստեղծված իրավիճակին արտերկրից հարկադրվող միջնորդական փորձերի դեմ:
Երեք օրվա ընթացքում «Բանանցը» երկրորդ հանդիպումը անցկացրեց Անթալիայում: Եթե նախորդ խաղում ակումբի ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակի հասնել, ապա այսօր մերոնք պարտվեցին, այն էլ խոշոր հաշվով:
Նման որոշում այսօր կայացրել է Լիտվայի կառավարությունը: