
Լիտվայում փետրվարի 20-ը հայտարարվել է սգո օր՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ

Լիտվական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի կառավարությունը փետրվարի 20-ը հայտարարել է սգո օր՝ կապված Ուկրաինայի աղետալի իրադարձությունների հետ, որոնք վերջին տվյալներով, խլել են 25 մարդու կյանք:
Նման որոշում այսօր կայացրել է Լիտվայի կառավարությունը: Վաղը Լիտվայում սգո ժապավեններ կհագցվեն պետական դրոշներին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը Ուկրաինայում հայտարարել է սգո օր: