Բաժիններ՝

Ղարաբաղում հաշվառված է 1620 քաղցկեղով հիվանդ

karabakh-open.info-ն գրում է. ՂՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությում հաշվառման մեջ են քաղցկեղով հիվանդ 25 երեխաներ, որոնցից 20-ը 0-ից մինչեւ 14 տարեկան, 5-ը՝ 14-18 տարեկան: Ամենից հաճախ հանդիպում են արյան համակարգի չարորակ հիվանդությունները:
Անցած տարում հանրապետությունում ընդհանուր առմամբ ուռուցքաբանական 309 նոր դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 320-ի փոխարեն: Հունվարի 1-ի դրությամբ հաշվառման մեջ են 1620 հիվանդներ:

Հանրապետության տարածքում իրականացվում են մի շարք տեղակայումների չարորակ ուռուցքների վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրեր, այդ թվում մամոգրաֆիա` կրծքագեղձի ուռուցքների, արգանդի վզիկից քսուքի բջջաբանական քննություն (Pap Smear)` արգանդի վզիկի քաղցկեղի եւ ֆլյուրոգրաֆիա` թոքերի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս