
ԵՄ-ն Ուկրաինա է ուղարկում Լեհաստանի արտգործնախարարին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանձնարարությամբ մոտ ժամանակներս մեկնելու է Կիև: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Սեյմի նիստում կողմ է արտահայտվել Ուկրաինայում տեղ գտած բռնությունների մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն: Սիկորսկին չի մասնակցել այդ նիստին, քանի որ խորհրդակցություններ է անցկացրել եվրոպական գործընկերների հետ:
Մոտ 40 ուկրաինացիներ այսօր շրջափակել են Լեհաստանի սահմանին ընկած «Կրակովեց» անցակետը՝ կասեցնելով երկու կողմից տեղաշարժը: Նշվում է, որ Ուկրաինայի հարցը դիտարկվելու է ԵՄ-ի Խորհրդի վաղվա արտահերթ նիստում: