Ոստիկանության ու դատախազության պաշտոնատար անձանց դեմ քրեական գործը՝ դատարանում
Ոստիկանության ու դատախազության պաշտոնատար անձանց դեմ հարուցված Սյունիքի աղմկահարույց գործն արդեն ընդունվել է դատարանի վարույթ: Այս գործով որպես մեղադրյալ ներգրավված են երեք հոգի։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ երկու դրվագով:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Ենգոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելը, 336-րդ հոդվածի 1-ին մասով՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը:
Իսկ ՀՀ դատախազության Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես ծանր հանցագործության գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը, 336-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ նրանք Քաջարան քաղաքի բնակիչ Հակոբ Թոսունյանի օժանդակությամբ, առանձնապես ծանր հանցագործության` Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քրեական գործով կեղծել են ապացույց:
Մանրամասներն` այստեղ