Բաժիններ՝

Մի քանի անգամ մեզ սպառնում էին մահակով և դեմքներիս գոռում՝ «կսպանեմ քած». Պատմում է Մայդանի դեպքերի մասնակիցը

Մայդանում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունների մասնակից, Ուկրաինայի քաղաքացի Եկատերինա Բոլշակովան, ով նռնակից մեջքին վնասվածք է ստացել, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է միջադեպին և տեղադրել լուսանկարներ:

«Ես գիտեի՝ ուր եմ գնում, ինչու եմ գնում, և ինչ է լինելու: Իրականում, երեկ երեկոյան ստուդիայում հրաժեշտ տվեցի բոլորին և «փակեցի» իմ բոլոր հիշողությունները, դատողությունները: Բերկուտի այդ նռնակը դիպել է մեջքիս, երբ սկսվեց գրոհը: Մեջքիս որակյալ բրեզենտից պայուսակ էր, որից մնաց միայն ուսադիրը: Եթե այն չլիներ, ես էլ այլևս չէի լինի: Հետո փակելով իմ մարմնով 75-ամյա մի տատիկի, ում հասակն իմ քթից ցածր էր, ես պարզապես կանգնած էի պատի դիմաց, հետո մայթեզրի մոտ գտնվող եղևնու տակ, իսկ կողքովս վազում էին Բերկուտները, և…

Ինչպե՜ս էին նրանք ծեծում բոլորին, ծեծում էին՝ ում հասնում էին: Տղամարդկանց, կանանց, Կարմիր խաչի, լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Մի քանի անգամ մեզ սպառնում էին մահակով և դեմքներիս գոռում՝ «կսպանեմ քած», և ես պարզապես շատ հանգիստ նայում էի նրանց աչքերի մեջ, ինչից հետո, չգիտես ինչու՝ նրանք իջեցնում էին մահակը: Հետո Բերկուտից մեկը ինձ և տատիկին տարավ մոտակա բակերից մեկը: Այնտեղ արդեն կար 30 հոգի՝ շուրջ 13 կին, 6-7 տղեմարդ, պապիկ, մի տղա մոտ 17 տարեկան, լրատվամիջոցներ և միջին տարիքի 4 տղամարդ. Պապիկը գետնին էր պառկած, և 2 Բերկուտ նրանց ծեծում էին մահակներով:

Եվս երկու տղամարդ ամբողջովին ծածկված էին գլխներից հոսող արյունով: Կանայք տարբեր աստիճանի վնասվածնքներ ունեին, Կարմիր Խաչից մի աղջիկա ոտքն էր դուրս ընկել, լրատվամիջոցից մի աղջկա գլուխը ջարդվել էր, ծունկը դուրս ընկել, և այլն… դե և ես՝ գեղեցկուհիս: Ճիշտ է, այդ ժամանակ ես դեռ չգիտեի՝ ինչ կա իմ մեջքին:

Ես զանգում էի ծանոթներիս, պատմում, թե որտեղ ենք մենք, որ շտապ օգնություն է հարկավոր, լրատվամիջոցներին էլ զանգում էին իրենց մտերիմներին: Շուտով Մայդանից եկավ Կարմիր Խաչը»,- գրել է նա:

maydan

maydan0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս