Բաժիններ՝

«Բանանցը» խոշոր հաշվով պարտվեց Սլովակիայի «Սպարտակին»

Երեք օրվա ընթացքում «Բանանցը»  երկրորդ հանդիպումը անցկացրեց Անթալիայում: Եթե նախորդ խաղում ակումբի ֆուտբոլիստներին հաջողվեց հաղթանակի հասնել, ապա այսօր մերոնք պարտվեցին, այն էլ խոշոր հաշվով:

Ինչպես տեղեկացնում է «Բանանց» ՖԱ մամլո քարտուղարությունը, Սլովակիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Սպարտակի» հետ խաղում Ժոլտ Հոռնյակը փորձնական կազմ դուրս բերեց խաղադաշտ, հնագստանալու հնարավորություն տալով մեր թիմի մեկնարկային կազմի համարյա բոլոր ֆուտբոլիստներին: Փաստացի խաղադաշտում էին «Բանանցի» կազմում ուսումնամարզական հավաքին մասնակցող «Բանանց»-2-ի և «Բանանց»-3-ի ֆուտբոլիստները: Բայց դա էլ չխանգարեց մերոնց հավասար մրցակցություն ցուցադրել: Առաջին կեսում կողմերը մեկական 11 մետրանոց հարված իրացնելով («Բանանցի» կազմում գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը) ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում:

Երկրորդ կեսում էլ «Բանանցի» կազմում փոփոխությունները շարունակվեցին և նորից հավասար պայքար էր ընթանում խաղադաշտում: Հանդիպման 63-րդ րոպեին մրցակցի գրոհը արդյունավետ ավարտ ունեցավ, բայց ինքնագոլի հեղինակ դարձավ Արմեն Մանուչարյանը: Բաց թողած այս գնդակից հետո մեր ֆուտբոլիստմների հետ ինչ որ բան կատարվեց ու սխալները սկսեցին հաճախակի դառնալ, իսկ կոպիտ սխալների արդյունքում մրցակիցը հասավ խոշոր 5:1 հաշվով առավելության: Ակնհայտ էր, որ մեր երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներին դեռ չի բավականացնում փորձն ու վարպետությունը ու նման խաղերը, չնայած պարտությանը այդ տեսանկյունից շատ կարևոր են բարձրագույն խմբի մեր ապագա ֆուտբոլիստների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս