Բաժիններ՝

Տուժողի կինը և միաժամանակ գործով վկան անտեղյակ էր. «Փաստինֆո»

Խոշոր չափերով խարդախության փորձի ու առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին դրդելու գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին տուժող Գարեգին Շահինյանը և  նրա  կինը՝ վկա Գոհար Սաֆարյանը: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, նախորդ դատական նիստում տուժողին բերման ենթարկելու որոշում էր կայացրել:

Տուժողի կինը  դատարանին  տեղեկացրել էր, որ ամուսինը աշխատանքի բերումով գտնվում է Կոտայքի մարզում և հայտնի չէ, թե երբ է վերադառնալու:  Տուժող Գարեգին Շահինյանը դատարանում պնդեց իր նախաքննական մարմնին տված ցուցմունքները և հայտնեց, որ այն ժամանակ ավելի լավ էր հիշում, քան ներկայումս:

Դատարանում նա նշել է, թե  տեղյակ չէ, թե իր որդու նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու համար պահանջված 2000  դոլար սկզբնական գումարն  ամբաստանյալն ում պետք է փոխանցեր:  Գարեգին Շահինյանի կինը՝ վկա  Գոհար Սաֆարյանն էլ նշել է,  որ 2013թ. օգոստոսին իր որդին փողոցում վիճաբանել է, ոստիկանները ձերբակալել  են նրան և բերման ենթարկել բաժին, իսկ ամուսինը իրեն տեղեկացրել է, որ որդուն բաց չեն թողնում:

Սակայն  օգոստոսի 25-ին ամուսինը կնոջն ասել է, որ իրենց հարևան Մհերը կօգնի որդուն ազատ արձակվելու հարցում:  Ըստ վկայի, ինքն այլ մանրամասներ չգիտի, քանի որ վատառողջ է եղել ու ամուսինը ամեն բան իրեն չի ասել, որպեսզի չանհանգստանա:  Վկան միաժամանակ նշեց, որ տեղյակ է եղել, որ ամուսինը 2000 ԱՄՆ դոլար պետք է տա իրենց հարևան Մհերին, որպեսզի որդուն ազատեն, սակայն իրենք այդ գումարը  չեն տվել, քանի որ չեն ունեցել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս