ՀՀԿ-ականները Յանուկովիչին հորդորում են երկրում արտակարգ դրություն մտցնել. ԳԱԼԱ

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, թե 2008-ի Հայաստանն ու այժմյան Ուկրաինան նման են իրար: «Ճիշտ ասած, ցավալի է, այո, մեզ մոտ էլ զոհեր եղան եւ եղան անհասկանալի պատճառներով: Համենայնդեպս մեզ մոտ քաղաքական ուժերը կարողացան շատ արագ կողմնորոշվել եւ թույլ չտվեցին, որ ավելի զարգանա: Դա կարծում եմ, որ քաղաքական ուժերի եւ իշխանության ճիշտ պահվածքն էր: Մեր մոտ էլ նույնը կարող էր լինել, եթե հստակ միջոցներ չձեռնարկեին»

Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ ճիշտ քայլն այն էր, որ երկրում շատ արագ արտակարգ դրություն մտցրեցին, նա նույն խորհուրդը տվեց նաեւ Ուկրաինայի իշխանություններին.

«Ես կարծում եմ, որ քաղաքացիական պատերազմ է սկսվում եւ պիտի դրա դեմն առնել, որովհետեւ մարդիկ, որոնք դուրս են եկել խաղաղ ցույցերի, նրանց մեջ հայտնվել են այնպիսինները, որ տարբեր աղբյուրներից ֆինանսավորվում են, եւ այդ մարդիկ փորձում են Ուկրաինան տապալել: Ես կարծում եմ, որ իշխանությունների պահվածքը սխալ է՝ ամբողջ երկիրը թողել են արմատականների ձեռքը, այրում են, արդեն գրավում են մարզային նշանակության շենքեր, դատախազությունը,, ինչ մտքերից անցնում անում են, զորամասեր են գրավում, զենքերը… դա արդեն պետություն չեղավ, դա եղավ քաոս արդեն:

Յանուկովիչը վաղուց արդեն պիտի արտակարգ իրավիճակ մտցներ։ Երկրում իրար են գնդակահարում, իրար են այրում եւ իրար են ցրում: Պիտի մի հատ արտակարգ դրություն մտցնեն, ռադիկալներին ցրեն, հետո նստեն իրանց բանակցությունները անեն: Իրանց երկրի ճակատագիրը իրանք լուծեն, ոչ թե որ թողել են դրսի ուժերի կամ էլ արմատականների ձեռքը, որ ամբողջ երկիրը քանդել են»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը էլ իր աջակցությունն է հայտնում ուկրաինական ժողովրդին եւ իշխանություններին կոչ է անում արտակարգ դրություն մտցնել երկրում:

«Ժողովուրդը պահանջ ունի, իշխանություններն էլ իր խնդիրները: Շատ ցավալի է, որ արդեն կրակոցներ են, ցանկացած քաղաքացիական պայքար եւ եղբայրասպանություն, երբ մի կողմն էլ է ուկրաինացի, մյուս կողմն էլ, ցավալի է: Կարող է շատ լուրջ խմորումներ առաջ գան, ոչ մի իշխանություն չարժի, որ նման բաներ լինեն… Միանշանակ պետք ա այնտեղ արտակարգ դրություն մտցնել, շարունակությունը կարող է այնտեղ անդառնալի լինել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս