Բաժիններ՝

Պատուհանի փեղկը բացելով` մտել է բնակարան և ոսկյա զարդեր ու գումար գողացել

Փետրվարի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները 3-րդ Միկրոշրջանի թիվ 2 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարուժան Հ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, նա տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի փեղկը բացելով` մտել է 1974 թ. ծնված Իսահակ Մ.-ի բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու գումար:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս