
Եղանակը հանրապետությունում. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-21-ին կբարձրանա 2-3, փետրվարի23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում՝
Փետրվարի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1978 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 0.00C