
Ռոմպեյը չի հավատում, որ Ուկրաինայի իշխանություններն իրական երկխոսության մեջ են ընդդիմության հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական Խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից ուժի չափազանց անհիմն կիրառումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք է ապահովեն, որ անհամաչափ ուժի կիրառման մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, իսկ հիմնական իրավունքները հարգվեն ու պահպանվեն:
Ռոմպեյն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել ցույց տալ, որ իրական երկխոսության մեջ են ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ: Ռոմպեյը հավելել է, որ իրենք նախկինի նման աջակցում են Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելուն՝ միտված ժողովրդավարության ու քաղաքացիների տնտեսական բարեկեցության ամրապնդմանը: