
Ջոն Քերրի. Ընտրությունը Յանուկովիչի ձեռքերում է

«Ոչ ոք չի ուզում, որ Ուկրաինան ընկղմվի քաոսի մեջ. ընտրությունը նախագահ Յանուկովիչի ձեռքերում է»,- Թվիթեր սոցիալական ցանցի իր միկրոբլոգում այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին` անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին:
Իսկ մեկ այլ ազդեցիկ ամերիկյան գործիչ` սենատոր Ջոն Մաքքեյնը (Հանրապետական կուսակցությունից) նույն Թվիթերում այսպես է գնահատել Մայդանի վրա հարձակումը. «Չեմ կարծում, թե պատահականություն է, որ Ուկրաինայի իշխանությունը դիմեց բռնության նույն օրը, երբ ստացավ միլիարդները Ռուսաստանից: #Եվրոմայդան»:
Հիշեցնենք, որ Կիևում իրավապահ ուժերի և ցուցարարների միջև բախումները չեն դադարել: Ըստ որոշ տեղեկությունների` ուկրաինական «Բերկուտը» նոր գրոհ է նախապատրաստում Մայդանում հավաքված ցուցարարների վրա: