
Ուկրաինայի հայ համայնքը քաղաքական հարցեր չի քննարկում. համայնքի քարտուղար Սամվել Ազիզյան. Tert.am

Ուկրաինայում հայ համայնքը, որպես այդպիսին, քաղաքական կառույց չէ, քաղաքական դիրքորոշումներով հանդես չի գալիս, թեև որքան մարդ, այնքան կարծիք կարող է լինել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայում հայ համայնքի քարտուղար Սամվել Ազիզյանը՝ ի պատասխան հարցի, թե ներուկրաինական խորը ճգնաժամի պայմաններում, ըստ որոշ կանխատեսումների՝ քաղաքացիական պատերազմի շեմին, հայ համայնքի ներկայացուցիչներն ինչ դիրքորոշում ունեն:
«Մենք քաղաքական օրակարգից դուրս ենք, մենք, այսպես ասած, ապոլիտիկ դիրքում ենք: Մենք չենք մասնակցում, բայց, նորից եմ կրկնում, մարդիկ տարբեր են լինում և տարբեր՝ հայացքների, և իրենք պատասխանում են իրենց համար»,- ասաց Սամվել Ազիզյանը և ավելացրեց. «Հայ համայնքը ոչ քաղաքական կազմակերպություն է, որտեղ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են հավաքված: Իսկ համայնքի ընդհանուր խնդիրը մեր կուլտուրան է, մեր կրոնը»:
Հայ համայնքի ներկայացուցիչը համաձայն չէ դիտարկման հետ, որ, փաստորեն, հայ համայնքը չեզոք է: «Ոչ թե չեզոք ենք, այլ մշտապես հանդես ենք գալիս խաղաղության կոչերով, այն դիրքորոշման օգտին, որ խնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,- ասում է հայազգի ներկայացուցիչը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: