Բաժիններ՝

Կիևում տեղաշարժվելն անհնարին է դառնում

Քիչ առաջ Կիևի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կաթվածահար է եղել Կիևի հասարակական տրանսպորտի աշխատանքը, մասնավորապես, դադարեցվել և երեկվանից փակվել է Մետրոպոլիտենը: Այսօր արդեն փակվել են նաև բոլոր բենզալցակայանները, ըստ ամենայնի՝ քաղաքի որոշ հատվածների հրդեհման միջադեպերը կանխելու նպատակով: Մյուս կողմից էլ՝ բենզալցակայանների գործունեությունը սահմանափակելու քայլը բացատրվում է մարդկանց Մայդան տեղափոխվելու ճանապարհները խոչընդոտելու միտումով: Սակայն փաստն այն է, որ բնակչությունն առաջիկայում տեղաշարժվելու լուրջ խնդրի առաջ է կանգնելու: Րոպեներ առաջ Կիևից նաև տեղեկություն ստացանք այն մասին, որ խոսակցություններ կան ազգաբնակչությանն  ինտերնետային և հեռախոսակապերից զրկելու և պարետային ժամ հայտարարելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728