
ԵՄ-ի երկրները կոնսենսուսի են հասել Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ. Բառոզու

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում արյունահեղություն թույլ չտալու և մարդկային կյանքերը պահպանելու համար: Այս մասին Բրյուսելում Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Նա նկատել է, որ ցուցարարները միաժամանակ պետք է պահպանեն բողոքի ակցիաների խաղաղ բնույթը. «Բռնությունների անհապաղ դադարեցումը, բովանդակալից երկխոսությունը, որը կհամապատասխանի Ուկրաինայի մարդկանց ժողովրդավարական ձգտումներին, ճգնաժամի քաղաքական ու ինստիտուցիոնալ կարգավորման միակ ուղին են: Ինձ հաճելի է տեսնել, որ ԵՄ-ի երկրների միջև տիրում է լայն կոնսենսուս, թե ինչպես պետք է արձագանքել այս իրավիճակին»: