
Թուրքական ROKETSAN ընկերությունն Ադրբեջանում սկսելու է հրթիռների արտադրություն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և թուրքական ROKETSAN ընկերության միջև ստորագրվելու է Ադրբեջանի ձեռնարկություններից մեկում հրթիռների համատեղ արտադրության մասին ամփոփիչ փաստաթուղթ:
Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը: Նրա հաղորդմամբ՝ արդեն իսկ լուծված են համատեղ արտադրությանն առնչվող տեխնիկական հարցերը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ արտադրական գործընթացը սկսելու համար:
Նշվում է, որ ROKETSAN-ը պլանավորել է Ադրբեջանի ձեռնարկություններից մեկում արատադրել 107 և 122 միլիմետր տրամաչափի ռեակտիվ հրթիռներ: Դրանց շարժիչներն արտադրելու են Թուրքիայում, իսկ մնացյալ մասերը՝ Ադրբեջանում: Կողմերը տվյալ հարցի քննարկումները սկսել են 2008 թվականին: