
Թուրք գանձեր որոնողները բյուզանդական կորուսյալ գանձարանում հայտնաբերել են մոտ 50 տոննա ոսկի

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, որոնք բյուզանդական ժամանակաշրջանի պատմական շենքերի ավերակներում կատարած ապօրինի պեղումների արդյունքում հայտնաբերել են մեծ քանակությամբ ոսկի:
Խոսքը գնում է ընդհանուր առմամբ 50 տոննա ոսկու մասին, որի շուկայական արժեքը գնահատվում է մոտ 4.5 միլիարդ լիրա (1 դոլարը հավասար է 2.18 լիրա): Ստամբուլի ոստիկանություը գործի է անցել, երբ տեղեկատվություն է ստացել, որ գանձեր որոնողներն ապօրինի հափշտակել են 50 տոննա ոսկի:
Ստամբուլի ոստիկանությունը ներկայումս զբաղված է թաքցված ոսկու հայտնաբերման փնտրտուքով: Ոսկին հայտնաբերվել է բյուզանդական կորուսյալ գանձարանում: