
Ուկրաինայի ներքին գործերի նախարարն իրավապահներին թույլատրել է կիրառել մարտական զենք (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն բողոքի զանգվածային վերջին ակցիաներից հետո հրաման է արձակել իրավապահներին մարտական զենք հատկացնելու մասին՝ թույլատրելով դրա կիրառումը: Այս մասին նշված է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում:
Զախարչենկոն ընդգծել է, որ ոստիկանության կողմից մարտական զենք կիրառելը տեղի է ունենալու «Ոստիկանության մասին» օրենքին համապատասխան: Կիևում բախումների հետևանքով տուժածների քանակը հասել է 505-ի, զոհվել է 35 մարդ, հոսպիտալացվել է 292 մարդ: