
Կրեմլը չի հավատում, որ Ուկրաինայում ընդդիմությունը կգա իշխանության գլուխ

Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում ընդդիմության կողմից իշխանության գալու հետ կապված հիփոթետիկ սցենարները.
«Ընտրությունների մասին դեռ ոչ ոք չի խոսում: Մենք նույնպես դեռ չենք դիտարկում ինչ-որ ընդդիմության կողմից իշխանության գալու հետ կապված ենթադրական սցենարներ: Մենք խոսում ենք բավական բաց և հստակ.
ներկայիս ճգնաժամի կարգավորումը հնարավոր է և պետք է իրականացվի լեգիտիմ իշխանության ու ընդդիմության միջև հարցերի լուծման միջոցով: Նրանց խաղաղ պայմանավորվածությունները կհանդիսանան այդ խնդիրների լուծումը»:
Նշվում է, որ ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Յանուկովիչին կոչ է արել նշանակել վաղաժամ նախագահական ընտրություններ: