
Գերմանիայում Թուրքիայի 4 քաղաքացու մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ գերմանական դատախազությունը Թուրքիայի 4 քաղաքացու մեղադրել է թուրքական DHKP-C ահաբեկչական խմբավորմանը անդամ հանդիսանալու մեջ: Համապատասխան տեղեկատվությունն այսօր հայտնվել է Գլխավոր դատախազության կայքում, սակայն պաշտոնական մեղադրանքը ներկայացվել է դեռևս փետրվարի 7-ին:
Խոսքը գնում է 32-42 տարեկան 4 թուրքի մասին, որոնց ձերբակալել են 2013 թվականի կեսին: Գերմանական դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները հանդիսանում են DHKP-C-ի եվրոպական մասնաճյուղի ակտիվ անդամներ:
Նրանք բնակվել են Գերմանիայում և միջոցներ են հավաքել DHKP-C-ին ֆինանավորելու համար, ինչպես նաև զբաղվել են նոր անդամների հավաքագրմամբ: Գերմանիայի իշխանությունները DHKP-C-ը ճանաչել են որպես ահաբեկչական գործողություն: