
Նախկինում դատված «մուլտիկը» դանակահարել է հորն ու որդուն

tesankyun.am-ը գրում է. Փետրվարի 4-ին, ժամը 14-ն անց 15 րոպեին գլխի ճակատային մասի կտրած, արյունահոսող վերքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Աշոտ Բարսեղյանը: Ժամը 14-անց 45 րոպեին ձախ նախաբազկի կտրած, արյունահոսող վերքով նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Աշոտի որդին՝ 1982թ. ծնված Գարիկ Բարսեղյանը:
Կայքը տեղեկացնում է, որ այդ հանցագործությունների կատարման կասկածանքով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից բերման է ենթարկվել «մուլտիկ» մականունով, Կողբ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Հովհաննիսյանը: Ըստ տեղեկությունների՝ կռվի եւ դանակահարության պատճառն անձնական բնույթի խնդիրն է: Արթուր Հովհաննիսյանը նախկինում դատվել է գողության, խուլիգանության համար: