Բաժիններ՝

Ախուրյանում տեղի ունեցած ողբերգական սպանության պատճառը հիվանդությո՞ւնն է եղել. ԳԱԼԱ

Ախուրյանում դեկտեմբերի 29-ին գրանցված ամուսինների դաժան սպանությունից հետո դիակների դատաբժշկական փորձաքննության պաշտոնական տվյալները մինչեւ այժմ հայտնի չեն: Խոսքը Ախուրյանի Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում տեղի ունեցած սպանության մասին է, երբ որդին ծնողներին՝ Ախուրյանի բնակիչներ Գարեգին եւ Մանուշակ Հակոբյաններին գտել էր սպանված վիճակում: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:

Ամենասկզբում տարածված վարկածի համաձայն՝  սպանությունը վրեժի հողի վրա է կատարվել, քանի որ տնից ոչինչ չի անհետացել:

Այնուհետեւ եւս մեկ վարկած շրջանառվեց, որ ամուսիններն իրար են սպանել: Այսօր արդեն Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ասել է, որ մի քանի վարկածների հետ եւս մեկ վարկած է շրջանառվում, որ ամուսիններից մեկը սկզբում սպանել է դիմացինին, հետո՝ ինքն իրեն:

Ըստ կայքի՝ հիմա արդեն սպանվածների հեռավոր հարազատները եւս ավելի շատ այս վարկածին են հավատում:

«Պարզվում է՝ դուռը ներսից է փակ եղել ու ոչ միայն փակ է եղել, այլ բանալին վրան է եղել: Որդին՝ Արկադի Հակոբյանը, որ տուն է եկել կնոջ հետ, բանալին մտցնել չի կարողացել, ավելի շուտ չի կարողացել բացել, դրա համար խառնվել են: Հետո խոսակցություններ կային նաեւ, չգիտեմ՝ որքանով է ստույգ, որ տնից նաեւ թույնի բաժակ են գտել: Չգիտեմ, կարող է մեկն առաջարկել է խմել, հետո վիճաբանել են, եւ սա է տեղի ունեցել»,- պատմել է Հակոբյանների երիտասարդ ազգականներից մեկը:

Նրա պատմելով՝ սպանվածներից ամուսինը՝ Գարեգինը, մի քանի ամիս առաջ է գլխի վիրահատություն տարել, բայց թե ինչի համար են վիրահատել, հայտնի չէ: «Նրանք գաղտնի են պահել նաեւ հեռավոր հարազատներից, չգիտեինք, որ խնդիր ունի, որ վիրահատել են… Մեզ թվում է՝ էդ մարդը ծանր դեպրեսիայի մեջ է եղել, հիմա որդիներն են դեպրեսիայի մեջ…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս