Այս մասին կողմերը պայմանավորվել են իրենց հանդիպման ժամանակ, որը կայացել է նախօրեին՝ ուշ երեկոյան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 14 .30-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղավ այն, ինչ եղավ: Ապացուցեցին, որ իրենք կամք չունեն, իրենց թելադրում են, իրենց փոխարեն Կառավարությունն է անում: Կառավարությունն էլ երևի մի զանգով ասել է՝ հանկարծ չլինենք-չիմանանք, որ քվեարկել եք հանձնաժողովի ստեղծման օգտին: Իրենց տրված է ընդամենը լռելու իրավունք:
Ֆորդը Սիրիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի հունվարից:
«Ես ամաչում եմ ասել՝ բարեփոխումներ: Այսպիսի բան չի կարող լինել, չի կարող լինել երբեք: Պարտադիր բաղադրիչը ներդնելով` իմ մասին եք մտածո՞ւմ: Եկեք, մի´ մտածեք:
Ակցիայի նպատակը Ադրբեջանի հակահայկական քաղաքականության և սահմանային գոտում ադրբեջանական ուժերի կողմից գնդակոծությունների և դիվերսիոն հարձակումների վերաբերյալ Մինսկի խմբի ոչ համարժեք, «հավասարեցնող» քաղաքականության դեմ բողոքն էր:
Արտգործնախարարի խոսքերով՝ դրա վերջին պաշարները ոչնչացվել են այս տարվա հունվարի 26-ին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները այսօր խորհրդակցություն են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նիստի ընդմիջմանը ՀՀԿ-ական պատգամավորները շտապում էին Աբրահամյանի մոտ՝ այդպես էլ անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ քննարկում է սպասվում ԱԺ նախագահի մոտ:
Այս մասին թերթին հայտնել են Վաշինգտոնում նրա անանուն աղբյուրները:
ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստն սկսվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման առաջին արդյունքների ամփոփմամբ:
Պուտինի խոսքերով՝ խոշոր միջոցառումների ժամանակ անվտանգությանն առնչվող հարցերը դուրս են գալիս առաջնային պլան:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ծովային ճանապարհով Իտալիա է ներթափանցել գրեթե 43.000 ներգաղթյալ, ինչը 325 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ:
Վերջին օրերին որոշ մարդիկ փորձում են շահարկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունն ու համբավը։ Պատճառը հավանաբար այն է, որ հիմնադրամը տարիների ընթացքում կարողացել է առանձնանալ իր ակտիվ ու ծավալուն գործունեությամբ, ծրագրային բազմազանությամբ։
Սաստիկ ցրտերի պատճառով Թումանյան քաղաքի գլխավոր կամրջի տակ սառույցն է կամրջել Դեբեդը:
Առատ ձյունը լուրջ խնդիրներ է առաջացրել ԱՄՆ կենտրոնական հատվածում՝ հանգեցնելով տրանսպորտային հաղորդակցության խափանումների:
Փետրվարի 5-ին, ժամը 10.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավանում դիտահորերից մեկում հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Համենայն դեպս, այսօրվա գոյություն ունեցող կանոնադրության և այսօրվա միջոցառումների, հատկապես զորավարժությունների մասնակցությունը որոշակի վստահություն է ներշնչում, որ նրանք պարտավոր են այդ ամենն իրականացնել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած կողմից յուրաքանչյուր զոհ կորուստ է և վնասում է խաղաղության գործընթացին, բանակցային գործընթացին: Ուստի, մենք հույս ունենք, որ կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմին:
Փետրվարի 5-ին, ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանգում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եթե հանրային սեփականությունից անցում է կատարվել մասնավորի, բայց միևնույն ժամանակ ոչնչացվել է տնտեսվարող սուբյեկտների հավասարությունն ապահովող օրենքի գերակայությունը, հետևանքները աղետալի են լինում:
Սերգեյ Արբուզովը կառավարության նիստում հայտարարել է, որ քաղաքական անկայունությունը հանդիսանում է Ուկրաինայի ազգաին արժույթի ու երկրի վարկանիշի անկման գլխավոր պատճառը:
«Հայոց արծիվներ» կազմակերպության անդամ Արման Արշակյանը նախարարից հետաքրքրվեց՝ պաշտոնյաների երեխաների քանի՞ տոկոսն է ծառայում բանակում. «Թե նրանք, ինչպես ասում են, բոլորը գիտնականներ են ծնվում»,- հարցրեց Արման Արշակյանը:
Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով եւ գործունեությամբ դեմ հանցագործություններին եւ բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:
Ռոլֆ Մյուտցենիխը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է արձագանքի ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որոնք առնչվում են Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հեռախոսազրույցները գաղտնալսելուն:
Կարլ Բիլդտը ԵՄ-ին կոչ է արել Իրանի հետ վարել նոր և ավելի լայն երկխոսություն, որն իրենում կընդգրկեր նաև մարդու իրավունքներին առնչվող հարցերը:
Այս մասին հայտարարել է Իրաքի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, ըստ որի՝ մայրաքաղաքում պայթեցվել է պայթուցիկով լեցուն երեք ավտոմեքենա:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):
«Առայժմ ձեռնպահ մնալով երեւույթի քրեաիրավական կողմը դիտարկելուց, Նախախորհրդարանի քարտուղարությունն իր խորը վրդովմունքն է հայտնում դպրոցում, այն էլ` սպայական կոչում ունեցող ռազմագիտության ուսուցչի կողմից Հայաստանի անկախության եւ Արցախյան ազատամարտի վերաբերյալ մերժողական, ազգային արժանապատվությունը վիրավորող տեսակետների տարածման առթիվ»: