Փետրվարի 4-ի վաղ առավոտյան Ալավերդու ճոպանուղին շուրջ մեկ ժամ ուշացումով է սկսել աշխատել: Ճոպանուղու մոտ աշխատանքի մեկնողների հերթեր են գոյացել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչև վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում և վերադարձել է պաշտոնը ստանձնելու համար:
Նշվում է, որ այս պահին ընթացքի մեջ է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մենք ունենք 20 տարվա կուտակված խնդիրներ և այդ համատեքստում փորձում ենք հետզհետե վերացնել առկա հիմնախնդիրներն ու, դրանց լուծում տալով, կարգավորել ոլորտը։ Այս տարի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների, այդ թվում նաև պոլիկլինիկաների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով հատկացվել է շուրջ 100 մլն դրամ:
«Մնացած դրույթները, որոնք ուժի մեջ են, ենթադրում են պարտադիր կուտակային վճարների կատարում այն գործատուների կողմից, ովքեր իրենց պարտավորությունները չեն կատարում զուտ սանցկիաներ լինելու հանգամանքով, այլ իրականացնում են օրենքով սահմանված պարտավորություններ»,- նշեց նախարարը:
Այս մասին հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:
եթե Դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ այդտեղ տրամաբանություն չկա, եթե Դուք այդ տրամաբանությունը չունեք՝ ամբողջը հասկանալու համար: Եթե այդքան լսելու ունակություն էլ չունեք՝ Ձեր տված հարցը լսելու, ապա Ձեզ ասում եմ՝ կընկնեք շատ անհեթեթ վիճակում, երբ պետությունը մեկ շկաֆ վաճառելու ժամանակ, հանկարծ պիտի Ձեր թույլտվությունը ստանա՝ վաճառի՞, թե՞ չվաճառի: Մեր երկրի դժբախտությունն է, որ էս ամբիոնից նման հարցեր կարող եք բարձրացնել:
Մասնավորապես, այդչափ գումար յուրացնելու մեջ կասկածում են մեկ գեներալ-մայորի և 18 գնդապետի:
Զարիֆն Էշթոնին Իրանին այցելելու հրավեր է արել իրենց առաջին հանդիպման ժամանակ, որը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում կայացել է 2013 թվականի սեպտեմբերին:
Փետրվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Նրան նաև մեղադրել են ահաբեկչություն խթանելու և «Ալ-Քաիդայի» հետ կապեր պահպանելումեջ:
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։ Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։
«Սկզբի կադրերի մեջ ձեռքը կապած չէր, հետո գիպս էին դրել, իբր թե մարդասեր ժողովուրդ են… բայց ասեմ, որ ոտքն էլ էր վնասված, եւ ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ իրենք են արել: Ես ադրբեջանցիներին լավ գիտեմ: Եվ ասեմ, որ դեմքին էլ էր հարվածած, հորս ծեծել են… ով գիտի՝ ինչ են ասել, հարցրել են՝ ԿԳԲ-ի՞ց ես, դիվերսա՞նտ ես, բան… նա էլ խելքը գցած խոսել է, սրանք էլ ծեծել են»:
Այս մասին հայտնել է TAI ընկերությունը, որն Ադրբեջանի զինված ուժերին ներկայացրել է ANKA-ի հնարավորությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին այցելել է մայրաքաղաքում գործող տեքստիլ, կարի, գորգի եւ բրդի մշակման արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:
Ի պատասխան ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, թե 1,5 մլն դոլար շահույթ ունեցող կառույցի համար ներդրումներ անել հնարավոր չէ: ««Որոտանի կասկադն» արդեն 40 տարեկան է դառնում, իսկ նման կասկադների համար քառուսունը սահմանային տարիք է: Սա է եղել պատճառը, որ որոշվել է վաճառել «Որոտանի» գույքը»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ն բենզին ներկրում է Ռումինիայից և Բուլղարիայից, բայց ՄՄ դեպքում կարող է ավելի էժան գնով այդ ապրանքը ձեռք բերել, և մաքսատուրքի մեծությունը նշանակություն չունենա ու էժանացում լինի:
Դա Թուրքիայի, որում բնակվում եմ ես, ամոթալի իրադարձություններից մեկն է:
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ փետրվարի 4-ին Երևանում կազմակերպել էր «Կլիմայի փոփոխության ռիսկերի և հարմարվողականության խնդիրները Հայաստանում» սեմինար-խորհրդակցություն:
Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում մի շարք համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, Հայաստանում հակաթմրանյութային մասնագիտացված և կիբեռանվտանգության ազգային կենտրոնների հիմնադրման, անվտանգության հարցերով Երևանում ՀԱՊԿ-ի միջազգային-ռազմավարական ամենամյա համաժողով անցկացնելու հետ կապված հարցեր:
«Գազպրոմ Հայաստանի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գազամատակարարման դադարեցման պատճառը վթարն է: «Այնտեղ և´ տեխնիկա է մոբիլիզացված, և´ մասնագետներ են աշխատում: Հայտնաբերվել է վթարի հատվածը, քանի որ ստորգետնյա գազատարի վրա է այն, հիմա վթարի հատվածում վերականգնողական աշխատանքներ են տարվում՝ հետևանքները վերացնելու համար, որից հետո գազամատակարարումն ամբողջական ծավալով կվերականգնվի»,- ասաց Շուշան Սարդարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով:
Ավիակիրը Միջերկրական ծովի արևելյան հատվածում ուժերի հավասարակշռությունը կփոխի Թուրքիայի օգտին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) բջջային հեռախոսներ և լիցքավորող սարքեր փոխադրելու ժամանակ դրանց միջից հայտնաբերված «Բուպրենորֆին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ձեր հանձնաժողովի գործունեությունը ինչքանո՞վ է մեղավոր, կամ ինչքանո՞վ է աջակից մեր 3.5 % տնտեսական աճին, այսինքն՝ Ձեր հանձնաժողովի գործունեության ճկունությունը աճի փոփոխությանը: Եվ, իհարկե, ես չեմ կարող չխոսել արդյունաբերության մասին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
10 տարի առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում նախատեսված է գնել 4 հատ AWACS:
Փետրվարի 4-ին Փարիզում կայացավ Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: