Բաժիններ՝

Ուռուտ գյուղի բնակիչը մեղադրվում է հորը սպանելու համար

Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչը մեղադրվում է հորը սպանելու համար: 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է իր հորը: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:

Տղամարդը կալանավորված է, նա գտվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Գործին որպես իրեղեն ապացույց կցված են 5 բամբակյա խծուծների վրա վերցված արյան հետքերը, արյան հետքերով շորի կտորը, կարճաթև 1 վերնաշապիկը, 2 հատ անթև մայկաները, կիսավարտիքը, հոր աջ ոտքի հողաթափը, ասեղը թելի հետ միասին, թելի կծիկը, արնանման հետքերով 2 դանակները, դանակի վրայի արյան հետքերով մառլյայե 1 խծուծը, մեղադրյալի ձեռքերի դաստակների եղունգների կտրվածքները, վերջինիս 1 անդրավարտիքը, սև գույնի երկարաթև շապիկը, սև գույնի կաշվենման կտորից կոշիկները, հոր ձեռքերի դաստակների եղունգների կտրվածքները, կարված վերքի անկյունից հանված թելի հանգույցը, մանրաթելերից պատրաստված 4 միկրոպրեպարատները: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս