
3 տարվա կտրվածքով բնակչության գնողունակությունն անկում է ապրել

Թեև գնաճի և միջին աշխատավարձի աճի հարաբերակցության բացասական միտումները Ազգային վիճակագրության ջանքերով անցած տարի դեկտեմբերին փոխվեցին, և ստացվեց, որ աշխատավարձն ավելի արագ է աճել, քան ապրանքների գները, այնուամենայնիվ տարիների կտրվածքով դիտարկելիս, աշխատավարձի աճը զգալիորեն զիջում է գնաճի տեմպերին: Այսպես` ԱՎԾ տվյալներով, 2013 թ. դեկտեմբերին 2010 թ. համեմատ հացամթերքը թանկացել է 24.7%-ով, մսամթերքը 25.0%-ով, կաթնամթերքը` 31.7%-ով, ձուն` 54.4%-ով, և այլն: Պարենամթերքն ընդհանուր առմամբ թանկացել է 21.0%-ով: Մինչդեռ նույն ժամանակահատվածում աշխատավարձի աճի գումարային ցուցանիշը կազմել է ընդամենը 16.9%: