
«Բոլորին փոխանցեք, որ մենք չենք վախենում, գյուղն էլ չենք լքում» (տեսանյութ). ԳԱԼԱ

Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի սահմանամերձ 4 և Նոյեմբերյանի շրջանի 5 համայնքներում անհանգիստ վիճակ է: Հակառակորդի կողմից հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցները չեն դադարում: Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով ԳԱԼԱ-ն ուղևորվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնք, որտեղ կրակահերթերն այս օրերին առավել ակտիվ են: