Լևոն Արոնյանը՝ «Տատա Սթիլ» գերմրցաշարի քառակի հաղթող
Այսօր՝ հունվարի 25-ին, Հոլանդիայում ընթացող «Տատա Սթիլ» շախմատային գերմրցաշարի նախավերջին՝10-րդ տուրում, ստուգատեսի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսի հետ:
Դոմինգեսի հետ պարտիան ավարտվեց 42-րդ քայլում՝ Արոնյանի հաղթանակով: Այսպիսով, Արոնյանը վաստակեց 8 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար, չնայած ոչ-ոքին նույնպես նրա համար կապահովեր առաջին հորիզոնականը, քանի որ մոտակա հետապնդողներ Սերգեյ Կարյակինը և Անիշ Գիրին միմյանց հետ ոչ-ոքի են խաղացել այսօր:
Վաղը տեղի է ունենալու մրցաշարի եզրափակիչ տուրը, որի ընթացքում Արոնյանը սպիտակներով մրցելու է հոլանցադի Լուկ վան Վելիի հետ:
Հիշեցնենք, որ Արոնյանը նախկինում երեք անգամ հաղթող է ճանաչվել այս գերմրցաշարում:
10-րդ տուրի զույգերը. Դոմինգես- Արոնյան, Գիրի –Կարյակին, Կարուանա – Նայդիչ, Հարիկրիշնա – Սո, Վան Վելի – Գելֆանդ, Ռապորտ – Նակամուրա: