Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը 1 շաբաթում

Հունվարի 20-24-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,466,345 ԱՄՆ դոլար 406.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 92,530,274 ԱՄՆ դոլար 407.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 407.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,123,404 EUR 551.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 11,737,892 EUR 554.53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 620,877,424 ՌԴ ռուբլի 11.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 134,300,233 ՌԴ ռուբլի 12.10 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս