Երբ այս պայմաններում Հ. Աբրահամյանը մեկնում է Դուբայ, նշանակում է՝ կամ նրա ազդեցությունն իշխանությանը սպառնացող վտանգների չեզոքացման հարցում հավասարեցվել է զրոյի՝ ներիշխանական համակարգում նրա դերակատարության թուլացման պատճառով, կամ նա այդ վտանգների գեներացման մեջ իր շահերին սպասարկելու պոտենցիալ է տեսնում:
Հանրապետությունում արդեն մի քանի տարի է՝ իրագործվում է գիշերօթիկների և մանկատների բեռնաթափման ծրագիրը: Այն նպատակ ունի պահպանել երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքը:
Շենքի բնակիչներից մեկը պատմեց, որ գիշերը ձայներ է լսել, սակայն իրեն թվացել է, թե դրսում հրավառություն է: «Սաղ օրը սալյուտ են տալիս»,- ասաց շենքի բնակիչներից մեկը՝ նշելով, որ առավոտյան է միայն իմացել, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է:
Հունվարի 25-ին, ժամը 09.20-ի սահմաններում, մի քաղաքացուց հիվանդանոց ահազանգ է ստացվել, որ եղբոր տունը պատված է ծխով:
Արցախյան հակամարտության վերսկսման մասին լուրերն ակտիվացման հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ Ադրբեջանի հերթական դիվերսիոն հարձակումներից հետո։ Մասնագետները վստահ են՝ դրանք ոչ առաջինն են եւ ոչ էլ վերջինը:
Վաղը՝ 2014 թ. հունվարի 28-ին, նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Բանակ, որը ՀՀ Սահմնադրությամբ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ պաշտպանությունը: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ՀՀ զինծառայողները՝ սպաները եւ շարքային զինվորները, շարունակում են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները:
Ռուսաստանի համար լավագույն սցենարը առանձին շրջանների բուռն զարգացումն է՝ չնայած կենտրոնի խնդիրներին:
Այսօր «Ազատությունը» կապ է հաստատել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների վերաբերյալ, որոնց արդյունքում հայկական կողմից կան կորուստներ:
VKontakte սոցիալական ցանցում ադրբեջանական երկու խումբ ենթարկվել է հարձակման: Հայկական Горная Армения VKontakte խմբի մասնակիցները վերացրել են Карабах-душа Азербайджана և Нагорный Карабах ադրբեջանական խմբերը:
Գյուլենը 16-ամյա ընդմիջումից հետո իր տված առաջին հեռուստահարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայում ստեղծված իրավիճակը և երկրում տեղի ունեցող անցուդարձերից վարչապետ Ռեջեփ Էրդողանի իրազեկվածության աստիճանը:
Քրեական գործ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդու նկատմամբ: Գյումրի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ օրերս տեղի ունեցած միջադեպից հետո նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. մեղադրանքն է՝ խուլիգանություն, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Հայաստանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ կողմնակից է խաղաղությանը, իսկ Ադրբեջանը դեմ է դրան:
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը պատվիրել էր երգչուհու մահարձանը կերտելու, սակայն արդյունքը դուր չէր եկել երգչուհու ամուսնուն, ով պահանջել էր քանդակը հանել երգչուհի շիրիմի մոտից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկօրյա աշխատանքային այցով հունվարի 29-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հունվարի 25-ին, ժամը 22.35-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1941 թ. ծնված Լադիկ Ղ.-ն:
«Սահմանադրական դատարանի մասին օրենքը տալիս է այդ հնարավորությունը և Սահմանադրական դատարանն օգտագործեց օրենքով ընձեռնված հնարավորությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը:
Մարտի հետևանքով զոհվել է 39 մարդ:
Հենց Ռուսաստանն է այլևս համարվում Հայաստանի իշխանության միակ ու անփոխարինելի աղբյուրը: Հետևաբար՝ նրան պետք է ոչ միայն ծառայել, գոհացնել, այլև ժամանակ առ ժամանակ զարմացնել: Բռնապետերը սիրում են նաև զվարճանալ: Հատկապես, որ զվարճացնում են իրենց հպատակ այլ ազգերի վերակացուները:
Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այսօրվա մամուլի ասուլիսում ղարաբաղյան խոսեց նաև թուրք ազգայնամոլ, թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության անդամ Հասան Օքթայի հայաստանյան վերջին այցի և դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին:
Հարցազրույց Սերգեյ Փարաջանովի հետ:
Մոսկովյան ցուցահանդեսը նախապատրաստում է Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի թանգարանը:
Այսօր մեր զինված ուժերի համար հիմնական սպառնալիքը և գլխավոր փորձությունը ոչ այնքան հակառակորդի ռազմական հարձակման վտանգն է, որքան իշխանության ապօրինի ոտնձգությունները բանակի սահմանադրական կարգավիճակի դեմ:
Հունվարի 27-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրանք, ովքեր գործել են մարդկության դեմ հանցանքներ, անընդունելի են:
Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին օրը, փակ քվեարկության միջոցով ԵԽ ԽՎ պատգամավորները նախագահ ընտրեցին Անն Բրասյորին: Այս պաշտոնին հավակնում էր նաև Ռոբերտ Ուոլթերը, սակայն վերջինս չստացավ բավարար թվով ձայներ:
Իսայկինը կարևորել է, որ տվյալ որոշումը գոհացնի առաջին հերթին Իրանին, ով դատի է տվել «Ռոսօբոռոնէքսպորտին»՝ համապատասխան պայմանագիրը խզելու համար:
Հունվարի 26-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել շուկայի դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:
Համապատասխան հրամանը ստորագրել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը:
«Ծառայե՞լ եք ՀՀ զինված ուժերում». Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանի կապակցությամբ այս թեմայով հարցում անցկացրեց շուրջ 100 երիտասարդների շրջանում: Նրանց մեծամասնությունը ծառայել էր բանակում և կոչ էր անում բոլոր երիտասարդներին անպայման ծառայել ՀՀ զինված ուժերում: